Ջուրը լցվել է բնակելի շենքեր և տարբեր շինություններ․ Վրաստանում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են
Վրաստանի տարբեր շրջաններում հորդառատ անձրևների հետևանքով պատճառված հեղեղումները կանխելու նպատակով մոբիլիզացվել են փրկարարներ, արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատակիցներ:
Փրկարարական աշխատանքներին ներգրավվել է նաև ոստիկանության ուղղաթիռ։
Այս մասին հայտնում է տեղի ՆԳ նախարարությունը։
«Մառնեուլիի մունիցիպալիտետում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով ջուր է լցվել բնակելի շենքեր և տարբեր շինություններ, այդ թվում՝ սննդի օբյեկտներ», - ասված է Վրաստանի ՆԳՆ հաղորդագրությունում։
Ուղղաթիռի օգնությամբ Բոլնիսի մունիցիպալիտետի Կցիա գետի կղզում արգելափակված քաղաքացին փրկվել է։
Կարծիքներ