Հայաստանը ՀԱՊԿ-ին իրազեկել է «Անխախտ եղբայրություն» զորավարժություններից հրաժարվելու մասին
Հայկական կողմը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն իրազեկել է, որ այս տարվա հոկտեմբերին չի մասնակցելու «Անխախտ եղբայրություն-2020» զորավարժություններին, այսօր հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
«Հայաստանը ՀԱՊԿ-ին իրազեկել է, որ չի կարող մասնակցել «Անխախտ եղբայրություն-2020» խաղաղարար զորավարժություններին, որոնց անցկացումը նախատեսված է հոկտեմբերի 12-16-ը Բելառուսի տարածքում»,- ասել է նա։
ՀԱՊԿ երկրների համատեղ զորվարժություններին մասնակցությունից հրաժարվելը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրմամբ։ Սեպտեմբերի 27-ից վիճելի տարածքում ակտիվ մարտեր են ընթանում։
Կարծիքներ