Անտառային հրդեհներ Իրան-Ադրբեջանի սահմանային շրջանում

Անտառային հրդեհներ Իրան-Ադրբեջանի սահմանային շրջանում

infoteka24-ը, հենվելով  ISNA լրատվական գործակալության վրա, հայտնում է, որ անտառային հրդեհներ են բռնկվել  Իրանի հետ Ադրբեջանի սահմանային շրջանում:

Իրանական լրատվամիջոցներն ահազանգում են. իսկապե՞ս Ադրբեջանն ի վիճակի չէ վերացնել անտառային հրդեհները: 9 օր է` փորձ չի արվում մարել կրակը, և Իրանում դրա տարածման վտանգ կա:

Արդյո՞ք Ադրբեջանը չի կարող չեզոքացնել կրակը»՝ հարցնում է գործակալությունը` հավելելով, որ Թեհրանը կարող է այդ խնդրով զբաղվել դիվանագիտական ​​խողովակներով, և եթե պարզվի, որ հրդեհները դիտավորություն են, ապա Ադրբեջանը ստիպված կլինի փոխհատուցել շրջակա միջավայրին և տարածաշրջանի բնակիչներին հասցված վնասը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում