Air France-ն առաջարկել է սահմանափակել չինական ավիաընկերությունների մուտքը Ֆրանսիա
Air France-ը Ֆրանսիայի կառավարությանն առաջարկել է սահմանափակել չինական ավիաընկերությունների մուտքը երկիր՝ պատճառաբանելով, որ նրանք «անարդար առավելություն» ունեն՝ կարող են թռչել Ռուսաստանի օդային տարածքի վրայով, որը փակ է շատ այլ փոխադրողների համար:
Այս մասին գրել է Bloomberg-ը:
Air France-KLM-ի ֆրանսիական ստորաբաժանումը շահագրգռված է, որ նախագահ Էմանուել Մակրոնը հարկեր կամ այլ միջոցներ սահմանի, որոնք կստեղծեն նմանատիպ ծախսերի բազա Air France-ի և չինական ավիաընկերությունների միջև:
«Մենք աջակցում ենք Ֆրանսիայի և Չինաստանի միջև հզորությունների ավելացմանը, բայց պետք է լինի հավասար պայմաններ: Հիմա կա մրցակցության խեղում, որը պետք է հաշվի առնել»,- ասել է Air France-ի ներկայացուցիչը:
Կառավարությունը հավատարիմ է Չինաստանի հետ «առաջադեմ և հավասարակշռված» մերձեցմանը, և մի քանի նախարարությունների ներկայացուցիչներ նախատեսում են հանդիպել արդեն այս շաբաթ՝ քննարկելու այդ թեման:
Կարծիքներ