ԱՄՆ երկնքում անհայտ ծագման օբյեկտ է հայտնվել․ զինվորականները հետևում են շարժին
ԱՄՆ զինվորականները հետևում են ևս մեկ առեղծվածային օդապարիկի: Այս մասին գրում է NBC News-ը։
«Զինվորականները որոշել են, որ դա վտանգ չի ներկայացնում օդային երթևեկության կամ ազգային անվտանգության համար, սակայն պարզ չէ, թե ինչ է կամ ում է պատկանում»,-հայտնել են պաշտոնյաները:
Օբյեկտն անցել է Հավայան կղզիների որոշ մասերով, սակայն չի ազդել որևէ կրիտիկական հատվածի վրա: ԱՄՆ զինվորականները այն հսկում են անցյալ շաբաթվա վերջից և պարզել են, որ վտանգ չի ներկայացնում օդային երթևեկության կամ ազգային անվտանգության համար և ազդանշաններ չի փոխանցում:
Պարզ չէ՝ դա օդերևութաբանակա՞ն օդապարիկ է, թե այլ բան: ԱՄՆ-ը դեռ կարող է այն խփել, եթե մոտենա գետնին: Օբյեկտը, որը կարծես թե չունի մանևրելու հնարավորություն, դանդաղ շարժվում է դեպի Մեքսիկա:
ԱՄՆ պաշտոնյաները չեն հավատում, որ օդապարիկը պատկանում է չինացիներին, սակայն նրանք դեռ աշխատում են սեփականատիրոջ ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Կարծիքներ