Թուրքիայում կորոնավիրուսով վարակման դեպքերը մեկ ամսում ավելացել են 5 անգամ

Թուրքիայում կորոնավիրուսով վարակման դեպքերը մեկ ամսում ավելացել են 5 անգամ

Հինգշաբթի Թուրքիայում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի օրական աճը կազմել է 22 161՝ հուլիսի սկզբից ավելանալով 5 անգամ: Այս մասին ասված է երկրի առողջապահության նախարարության թվիթերյան էջում:

Թուրքիայում կորոնավիրուսով վարակման օրական ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ապրիլի 16-ին` 63 082 դեպք, որից հետո այն սկսել է աստիճանաբար նվազել:

Հունիսին և հուլիսի առաջին կեսին այն կայունացել է 5-7 հազարի սահմաններում, սակայն հուլիսի կեսերից կրկին սկսել է ավելանալ:

«Այսօր կատարվել է 261 198 թեստ, հայտնաբերվել է COVID-19-ով վարակման 22 161 նոր դեպք, մահացել է 60 մարդ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում