Մահացել է տիեզերագնաց Մայքլ Քոլինզը
Տիեզերագնաց Մայքլ Քոլինզը, որը 1969-ին մասնակցել է «Ապոլոն-11» տիեզերանավի առաջին լուսնային արշավախմբին, 90 տարեկանում մահացել է քաղցկեղից: Համապատասխան հայտարարությունը այսօր՝ ապրիլի 28-ին, Twitter-ում տարածել է նրա ընտանիքը ։
«Ապոլոն-11» նավի իջեցվող ապարատը պատմության մեջ առաջին վայրէջքն է կատարել Լուսնի վրա 1969թ. հուլիսի 20-ին։ Երկրի արբանյակի մակերևույթին այն ժամանակ վայրէջք էին կատարել երկու տիեզերագնացներ՝ նավի հրամանատար Նիլ Արմսթրոնգը և լուսնային մոդուլի օդաչու Էդվին Օլդրինը: Անձնակազմի երրորդ անդամը՝ Մայքլ Քոլինզը, գտնվել է մերձլուսնային ուղեծրում՝ նավի հրամանատարական մոդուլում։
Կարծիքներ