Երևանում Nissan Bluebird-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում Nissan Bluebird-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հուլիսի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում Հնդկաստանի Հանրապետության քաղաքացին իր վարած Nissan Bluebird մակնիշի ավտոմեքենայով Ուլնեցի փողոցում վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում