ԱՄՆ-ում ձերբակալել են Ներկայացուցիչների պալատի խոսնակին կրակել սպառնացող կնոջը

ԱՄՆ-ում ձերբակալել են Ներկայացուցիչների պալատի խոսնակին կրակել սպառնացող կնոջը

ԱՄՆ դաշնային իշխանությունները Փենսիլվանիա նահանգում երկու կանանց են ձերբակալել ԱՄՆ Կապիտոլիումի շենք ներխուժելու հետ կապված մեղադրանքներով:

Ինչպես հայտնում է Washington Post-ը՝ հղում անելով Հետաքննությունների դաշնային բյուրոյին, կանանցից մեկը գրոհի ժամանակ մտադրություն էր հայտնել կրակել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին:

Ձերբակալությունները հետևում են ԱՄՆ օրենսդիրների անվտանգության ապահովման անհրաժեշտության և նման սպառնալիքների ֆոնին: Դոն Բենքրոֆթին և Դիանա Սանտոս-Սմիթին իրավապահները ճանաչել են հունվարի 12-ին ստացված տեսանյութում տեսնելով, որում պատկերվում է, թե ինչպես են կանայք դուրս գալիս Կոնգրեսի շենքից:

«Մենք մտել ենք Կապիտոլիում … Մենք ներսում ենք, մենք արել ենք մեր գործը: Մենք փնտրում ենք Նենսիին՝ գլխից կրակելու համար»,- ՀԴԲ-ի փոխանցմամբ՝ տեսանյութում ասում է Բենքրոֆթը:

Հիշեցնենք, որ խռովարարները Կապիտոլիումի շենք էին ներխուժել հունվարի 6-ին՝ փորձելով խոչընդոտել Կոնգրեսի աշխատանքը, որն այս օրը պետք է հաստատեր Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում