Երևանում 10 տոննա նարնջով բեռնված բեռնատարը շուռ է եկել
Այսօր`դեկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի, ժամը 06։30-ի սահմաններում իրանական համարանիշներով բեռնատար Mercedes-ը Արարատի մարզից դեպի Երևան ընթանալիս ժողովրդին հայտնի Նորագավիթի «գաի պոստ»-ի մոտ բախվել է Opel-ին, այնուհետև առաջ ընթացել և կողաշրջված վիճակում բախվել ճանապարհը կարգավորող ցուցանակին, տապալել քարե պարիսպը։
Բեռնատարը բարձված է եղել 10 տոննա նարինջով։ Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Կարծիքներ