ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին շնորհավորել է քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Հայաստանի քննիչների մասնագիտական օրվա կապակցությամբ շնորհավորել է քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին։
Այն ներկայացնում ենք ստորեւ․
Հարգելի´ պարոն Քյարամյան,
Ես ցանկանում եմ շնորհավորել Ձեզ և քննչական կոմիտեի աշխատակիցներին՝ Հայաստանի քննիչների մասնագիտական օրվա 7-րդ տարեդարձի կապակցությամբ:
Միացյալ Նահանգները նախկինի պես հավատարիմ է Ձեր գերատեսչությանը օգնություն ցուցաբերելուն՝ մեր INL, FBI, DEA և DHS գրասենյակների միջոցով, քանի որ Քրեական արդարադատության ոլորտում թափանցիկության, հաշվետվողականության և արդյունավետության բարձրացման ուղղությամբ Հայաստանի ընդհանուր ջանքերի շրջանակներում Դուք ջանքեր եք գործադրում քննչական կոմիտեի ամրապնդման ուղղությամբ:
Մենք ողջունում ենք Ձեր գերատեսչության հավատարմությունը կոռուպցիայի, փողերի լվացման, թմրամիջոցների և մարդկանց թրաֆիքինգի, կենցաղային և սեռական բռնության, կիբերհանցագործությունների և անչափահասների դեմ ուղղված հանցագործությունների մանրակրկիտ քննության և պայքարի իրականացմանը:
Հայաստանի Հանրապետությունում
Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան
Դեսպան Լին Մ. Թրեյսի
Կարծիքներ