ՇՀԿ-ն Ղրղզստանում անցկացված հանրաքվեն համարել է թափանցիկ եւ օրինական
Ղրղզստանում սահմանադրական հանրաքվեն անցկացվել Է թափանցիկ եւ օրինական: Այդ մասին հայտարարել Է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) դիտորդական առաքելության ղեկավար, ՇՀԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Չժան Հայչժոուն:
«Հանրաքվեն կայացել Է բացահայտության եւ թափանցիկության մթնոլորտում, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ակտիվ մասնակցությամբ… Օրինագծի հանրաքվեն անցկացվել Է օրենսդրությանը եւ Ղրղզստանի Հանրապետության կողմից ընդունված միջազգային օրենսդրությանը համապատասխան»,-հայտարարել Է Հայչժոուն:
Նա նշել Է նաեւ, որ «առաքելության հասցեին բողոքներ եւ նկատողություններ չեն ստացվել», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ