«Երևան Բասկետ»-ն առավելության է հասել «Գյումրի»-ի նկատմամբ
VBET Հայաստանի կանանց առաջնության 2021-22 թթ. մրցաշրջանի երկրորդ խաղում «Երևան Բասկետ»-ը տոնել է իր երկրորդ անընդմեջ հաղթանակը՝ 116-110 հաշվով առավելության հասնելով «Գյումրի» ակումբի նկատմամբ: Հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Հեմա Ֆրանկլինն էր (Գյումրի)՝ վաստակած 60 միավորով: Նա նաև 7 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին:
Հաջորդ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին․ ժամը 15:00-ին «Հատիս»-ը կընդունի «Լես Ֆոքսիս»-ին:
Կարծիքներ