Զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վիրավորումով. ՊՆ

Զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վիրավորումով. ՊՆ

Մայիսի 11-ին, ժամը 10:15-ին, հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է շարքային Արգիշտի Արմենի Եղյանի (ծնվ. 2002 թ.) դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:

Տարվում է քննություն՝ դեպքի մանրամասները լիարժեք պարզելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում