«Մենակ է թողել… մենակ խոստումներ է տալիս». Փարսյանը գանգատվել է Քոչարյանից
Նոյեմբերի 14-ին սպասվող ՏԻՄ ընտրություններից առաջ Կապանում ակտիվ նախընտրական պրոցեսներ են ընթանում։ Դեռևս երեկ՝ նեյեմբերի 11-ին Կապանում տեղի ունեցավ ՔՊ-ական թեկնածու Դավիթ Դանիելյանի հրավիրած հանրահավաքը, որին մասնակցում էր անգամ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
Մեր հասած տեղեկությունների համաձայն, Գևորգ Փարսյանը, ով Քոչարյանի հայտնի աջակիցն է ու վերջինիս թեկնածուն Կապան համայնքի ընտրություններում, շատ մտեիմ թիմակցների մոտ հասցրել է գանգատվել Ռոբերտ Քոչարյանից։
Փարսյանը մասնավորապես նշել է, որ Քոչարյանը բացի խոստումներից ոչ մի ռեալ քայլ չի անում, ոչ մի բանով չի աջակցում, ու իրեն նոյեմբերի 14-ի ընտրությունների նախաշեմին միայնակ է թողել։ Փարսյանը նաև ավելացրել է, որ Քոչարյանը միայն խնդիրներ է դնում իր առջև ու խոստումներ տալիս, իսկ գործով՝ գրեթե ոչնչով չի օգնում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ ընտրություններում խայտառակ պարտությունից հետո Քոչարյանը մտավախություններ ունի, որ կարող է նաև Կապանում էլ պարտվել, ու էլ ավելի խայտառակվել։ Իսկ այսպես, եթե ընտրություններում պարտվի Փարսյանը, ապա կստացվի, որ Քոչարյանը կապ չուներ և պարտության խայտառակությունը կմնա Փարսյանի վզին։
ArmeniaNews
Կարծիքներ