Արթիկում բերման են ենթարկվել 33-ամյա վարորդն ու 16-ամյա ուղևորը
Հոկտեմբերի 9-ին, ժամը 01.25-ին, Արթիկ քաղաքի Նարեկացու փողոցից բերման են ենթարկել 33-ամյա տղամարդու՝ իր վարած «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայով, և 16-ամյա ուղևորին։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Վարորդը ավտոմեքենայի նստելատեղի տակից ոստիկաններին է ներկայացրել ազդանշանային ատրճանակ՝ հարմարեցված ինքնաշեն փողով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է քննություն։
Կարծիքներ