ՀՀ կանանց հավաքականը ոչ-ոքի խաղաց Սերբիայի ընտրանու հետ. Շախմատի ԵԱ
Սլովենիայում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում այսօր տեղի են ունենում են 7-րդ տուրի պարտիաները: Հայաստանի կանանց հավաքականի մրցակիցը Սերբիայի ընտրանին էր:
Հանդիպումն ավարտվել է 2-2 հաշվով: Մեր հավաքականից հաղթանակ է տարել Լիլիթ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը պարտվել է, իսկ Էլինա Դանիելյանն ու Սիրանույշ Ղուկասյանն իրենց պարտիաները ավարտել են ոչ-ոքի: 7 տուրից հետո Հայաստանի կանանց հավաքականը ունի նույնքան միավոր և այս պահի դրությամբ կիսում է 9-17 տեղերը:
Կարծիքներ