Երևանում ընդհանուր առմամբ իրականացվել է 864 650 պատվաստում

Երևանում ընդհանուր առմամբ իրականացվել է 864 650 պատվաստում

Մայիսի 1-13-ն ընկած ժամանակահատվածում Երևանում գրանցվել է կորոնավիրուսի 30 դեպք: Այս մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում:

Ինչ վերաբերում է պատվաստումային գործընթացին, ապա ներկայացվեց, որ Երևանում ընդհանուր առմամբ իրականացվել է 864 650 պատվաստում:

Առաջին բաղադրիչով պատվաստվել է 448 915, երկրորդ բաղադրիչով՝ 394 713 քաղաքացի:

Խթանիչ դեղաչափվ պատվաստվել է 21 022 քաղաքացի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում