Գերմանիայում ԵՄ-ին կոչ են արել արագացնել «Սպուտնիկ V» պատվաստանյութի սերտիֆիկացումը
Բավարիայի վարչապետ Մարկուս Զեդերը կոչ է արել չքաղաքականացնել ԵՄ-ում կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի սերտիֆիկացման հարցը և կարճ ժամանակում փորձաքննություն անցկացնել, հաղորդում է ria.ru-ն։
«Հուսով եմ՝ «Սպուտնիկ V» պատվաստանյութի թույլտվության հարցում հաշվի կառնվեն բացառապես գիտական փաստարկները»,- հայտարարել է Զեդերը։
Նա նաև դիմել է դեղորայքի հարցերով եվրոպական գործակալությանը՝ խնդրելով «արագացնել նոր պատվաստանյութերի, այդ թվում՝ «Սպուտնիկ V»-ի սերտիֆիկացման գործընթացը»։
Ավելի վաղ ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը հայտնել էր, որ դեղորայքի հարցերով եվրոպական գործակալությունը սկսել է «Սպուտնիկ V»-ի փորձաքննությունը։
Կարծիքներ