Իջևանի դենդրոպարկի տնօրեն է նշանակվել Գևորգ Վարդապետյանը
Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արա Հակոբյանի հրամանով «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Իջևանի դենդրոպարկի տնօրեն է նշանակվել Գևորգ Վարդապետյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից։
Պարոն Վարդապետյանն ունի բնագիտական ոլորտի բարձրագույն կրթություն և համապատասխան ոլորտում երկարամյա աշխատանքային փորձ։
Օրենքով սահմանված կարգով, «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Իջևանի «Դենդրոպարկ» հիմնարկի տնօրեն Գևորգ Վարդապետյանի և Իջևանի «Դենդրոպարկ» հիմնարկի տեսուչ Վարդան Խաչինյանի միջև կատարվել է ապրանքանյութական արժեքների և հիմնական միջոցների ընդունում-հանձնում։
Կարծիքներ