Զելենսկու գրասենյակը հայտարարել է, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության դիմումն ընդունվել է
ԵՄ-ին արագացված ընթացակարգով Ուկրաինայի անդամակցության հայտն ընդունվել է, գրանցվել և գտնվում է քննարկման փուլում։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։
«Երեկ Զելենսկին արագացված ընթացակարգով ստորագրել է ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի դիմումը։ Դիմումն ընդունվել և գրանցվել է»,- գրել է նա Twitter-ում։
Երմակը հավելել է, որ Ուկրաինայի նախագահը երեքշաբթի ծրագրել է եվրոպացի պատգամավորներին ուղղված տեսաուղերձով հանդես գալ։
Նախօրեին Զելենսկին ստորագրել է երկրի՝ Եվրամիության անդամ դառնալու դիմումը և ուղեկցող նամակ ուղարկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ինչպես նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենին:
Կարծիքներ