Ադրբեջանը կմասնակցի Թուրքիայում անցկացվելիք զորավարժություններին
Ադրբեջանցի զինվորականները կմասնակցեն Թուրքիայում անցկացվելիք «EFES-2022» զորավարժություններին: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Twitter-ի էջում:
Հրապարակված հայտարարությունում ասվում է, որ նախքան զորավարժությունների մեկնարկը, Ադրբեջանում ծառայություն իրականացնող թուրքական բանակի հրահանգիչների խումբն Ադրբեջանի զինուժի հետ կանցկացնի տարբեր տեսակի վարժանքներ:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը չի նշում, թե երբ են մեկնարկելու «EFES-2022» զորավարժությունները:
Կարծիքներ