Երեկ երեկոյան  Սերժ Սարգսյանի առողջական վիճակը վատացել է

Երեկ երեկոյան  Սերժ Սարգսյանի առողջական վիճակը վատացել է

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը այսօր հետաձգվեց: 

Նիստի սկզբում պաշտպան Ամրամ Մակինյանը հայտնեց, որ Սարգսյանը վատառողջ է:

«Երեկ երեկոյան Սարգսյանի առողջական վիճակը վատացել է, նա ստուգվել է համապատասխան բժշկի կողմից, արձանագրվել է սուր շնչառական վարակ, ներկայումս առողջական նման վիճակը պահպանվում է: Սերժ Սարգսյանին ցուցված է համապատասխան բուժօգնություն և տնային ռեժիմ»,-նշեց Մակինյանը և ներկայացրեց բժշկի տեղեկանքը:

Դատական նիստը հետաձգվեց:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում