ՌԴ-ի կողմից բրիտանացի դիվանագետներին ուղղված լրտեսության մեղադրանքները «բացարձակապես անհիմն են». Բրիտանիայի ԱԳՆ
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության մեղադրանքները դեսպանատան աշխատակիցների հասցեին «բացարձակապես անհիմն են», տեղեկացնում է «Արմենպրես»-ը։
«Անցյալ ամիս Ռուսաստանի իշխանությունները 6 բրիտանացի դիվանագետի զրկել են դիվանագիտական հավատարմագրումից Ռուսաստանում, ինչը հաջորդել է Միացյալ Թագավորության կառավարության ձեռնարկած գործողություններին՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից ամբողջ Եվրոպայում և Մեծ Բրիտանիայում ուղղորդված գործողությունների, - ասվում է հայտարարության մեջ։
- Մենք ներողություն չենք խնդրում մեր ազգային շահերը պաշտպանելու համար»։
Բրիտանիան Ռուսաստանի այս քայլը կապում է մայիսին Լոնդոնում ՌԴ դեսպանատան կցորդի հավատարմագրումը չեղարկելու և Բրիտանիայում ռուսաստանցի բոլոր դիվանագետների համար 5-ամյա ժամկետ սահմանելու հետ։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել էր որ Բրիտանիայի դեսպանատան վեց աշխատակիցները հավատարմագրումից զրկվել են դիվանագետների այնպիսի գործողությունների պատճառով, որոնք վկայում են հետախուզական և դիվերսիոն աշխատանքի մասին։
Կարծիքներ