ԵՄ-ի համար դժվար կլինի Կիևին հատկացնել խոստացված 50 միլիարդ եվրոն, եթե ԱՄՆ-ն չաջակցի․ Բորել

ԵՄ-ի համար դժվար կլինի Կիևին հատկացնել խոստացված 50 միլիարդ եվրոն, եթե ԱՄՆ-ն չաջակցի․ Բորել

Եվրամիության համար դժվար կլինի հատկացնել Կիևին խոստացված 50 միլիարդ եվրոն, եթե Միացյալ Նահանգները դադարեցնի Ուկրաինային աջակցելը։

Այս մասին ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ֆրանսիական Sud-Ouest հրատարակությանը տված հարցազրույցում, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Եթե դա իրականություն դառնա, իրավիճակը չափազանց բարդ կլինի։ Դժվար է պատկերացնել, որ մենք կծախսենք 50 միլիարդ եվրո։ Դա, իհարկե, հնարավոր կլինի, եթե դրա համար քաղաքական կամք լինի, բայց ԵՄ-ն ստիպված կլինի շատ ավելի հնարամիտ լինել», - ասել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում