Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Կիմբե քաղաքից 101 կմ դեպի արեւելք՝ մոտ 18,8 հազար մարդ բնակչությամբ։ Օջախն ընկել է 51 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում