Պետքարտուղարությունը հայտնել է, որ ԱՄՆ-ը և ՌԴ-ն առաջընթաց են գրանցել դիվանագիտական վիզաների հարցում

Պետքարտուղարությունը հայտնել է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը վերջին օրերին առաջընթաց են գրանցել դիվանագիտական վիզաների հետ կապված հարցերում։ Միաժամանակ ԱՄՆ-ը շարունակում է Ռուսաստանի հետ քննարկել դիվանագետներին վիզաների տրամադրման հարցը, նշել են գերատեսչությունում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Պետքարտուղարությունը կարծում է, որ դիվանագիտական առաքելությունների նկատմամբ ԱՄՆ մոտեցումը կօգնի Ռուսաստանի Դաշնության հետ ավելի կայուն և կանխատեսելի հարաբերություններ հաստատել։
ԱՄՆ-ն և Ռուսաստանը պետք է ունենան հաղորդակցության բաց ուղիներ, հատկապես լարվածության աճի ժամանակաշրջաններում.
Կարծիքներ