Սիրիացի չորս զինծառայող է վիրավորվել հրազենից

Սիրիացի չորս զինծառայող է վիրավորվել  հրազենից

Չորս սիրիացի զինվոր վիրավորվել է Իդլիբ, Հալեպ և Լաթաքիա նահանգներում գրոհայինների դիպուկահարների հարձակման հետևանքով։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, կոնտրադմիրալ Վադիմ Կուլիտը։

Նա պարզաբանել է, որ անցած օրվա ընթացքում Իդլիբի դեէսկալացիայի գոտում ութ հարձակում է գրանցվել «Ջաբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման դիրքերից, այդ թվում՝ Իդլիբ, Լաթաքիա և Հալեպ նահանգներում։ .

«Պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը կոչ է անում անօրինական զինված կազմավորումների հրամանատարներին հրաժարվել զինված սադրանքներից և գնալ իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում իրավիճակի խաղաղ կարգավորման ճանապարհով»,- ասել է Կուլիտը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում