Չիլիում COVID-19-ից ավելի քան 5 հազար հիվանդ է մահացել

Չիլիում COVID-19-ից ավելի քան 5 հազար հիվանդ է մահացել

Չիլիում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի պատճառով մահացությունների թիվն աճել է 165-ով, իսկ համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 5,068 մարդ: Այս մասին հաղորդել է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:

Հիվանդության տարածումից ի վեր, Չիլիի մասնագետները ավելի քան 1 միլիոն թեստ են արել՝ երկրի քաղաքացիների շրջանում վարակի առկայությունը ստուգելու համար: Այսօրվա դրությամբ դեպքերի թիվը հասնում է 263.360-ի:

Գործակալության տվյալներով՝ COVID-19- ի պատճառով 437 մարդ շարունակում է մնալ ծանր վիճակում: Երկրում այս պահին ազատ է թոքերի արհեստական շնչառության ընդամենը 305 սարք։

Հանրապետությունում շարունակում է գործել արտակարգ դրությունը: Անցած մեկ օրվա ընթացքում երկրի իշխանությունները գրանցել են վարակի ևս 4 296 նոր դեպք:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում