Մենք ավելի շատ ֆեյքից փաստ ենք քամում, քան քարից հաց
«Էսօր մի քանի տեղից ստանում եմ Շառլի Էբդո ամսագրի շապիկի լուսանկարը (էդ թվում և ընկերներից, որոնք գիտեն, որ Շառլի Էբդոյի փիլիսոփայությանը հաճախ համակրում եմ) որտեղ բրիտանական թագուհու դագաղի շուրջ մնացած այլ պերսոնաժների կողքին մեր նախագահական սելֆին ա։
Մտնում եմ իրանց ֆբ էջ, ոչ մի կերպ չեմ գտնում, մտնում եմ իրանց ինստագրամ՝ էլի չեմ գտնում։
Գիտեմ, որ չորեքշաբթի օրերին ա լույս տեսնում, բայց գրած ա numero special (հատուկ համար)։ Գուգլում եմ վերջին մի շաբաթվա ֆիլտրով՝ չեմ գտնում գեթ 1 համընկնում էս նկարի հետ։
Զուգահեռ ընկերոջս խնդրում եմ Փարիզի կրպակում հարցնի ու գտնելու դեպքում ինձ համար երեք ու կես եվրոյով գնի մեկ օրինակ՝ 19 սեպտեմբեր 2022 Charlie Hebdo Numero Special։
Քանի որ միայն հեռախոսով եմ լինում էդ պահին, մեկ այլ ընկերոջս խնդրում եմ համակարգչից գուգլ ափլոուդ անել էդ նկարը ու տեսնել ինչ համընկում ա բերում։
Միաժամանակ Փարիզի ընկերս ասում ա, որ որևէ փարիզյան կրպակում նման համար չկա, երևանյան ընկերս էլ չի գտնում ափլոուդի համընկնում գուգլում։
Էդ ընթացքում Ֆեյսբուքում տարածվում ա հարյուրներով, աղբյուրն էլ տանում ա ոչ ավել ոչ պակաս՝ ոչ բարով աջհարևան պետություն։
Այնպես որ նախագահը՝ Շառլի Էբդոյի շապիկին հայտնվելու ծաղրապատվին այդպես էլ չարժանացավ ի տարբերություն մեր կտնկուլ մեդիագրագիտությանը։
Այնպես որ «դե դրանք ոչխարի հոտ են» ասելուց առաջ կամ գոնե ասելուց բացի, լավ կլինի հասկանանք, որ մենք էլ՝ ավելի շատ ֆեյքից փաստ ենք քամում, քան քարից հաց։
Նկարը մեկնաբանության մեջ՝ ոչ թե ժպտալու ու տարածելու, այլ զարմանալու ու զգուշանալու համար»։
Ֆեյսբուքի իր էջում գրել է Կարեն Ավետիսյանը։
Կարծիքներ