ԵԱՀԿ նախագահը Կիևին հավաստիացրել է կազմակերպության աջակցության մասին

ԵԱՀԿ նախագահը Կիևին հավաստիացրել է կազմակերպության աջակցության մասին

ԵԱՀԿ-ի գործող նախագահ և Մալթայի արտաքին գործերի նախարար Յան Բորգը Ուկրաինա կատարած այցի ընթացքում Կիևին հավաստիացրել է կազմակերպության աջակցության մասին։ Այս մասին դիվանագետը հայտնել է X-ում։

Դիվանագետը հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Բորգի խոսքերով, կազմակերպությունը մտադիր է այսուհետ օրակարգի առաջին տեղում դնել «Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ»։

«Մենք ունենք հետևողական և սկզբունքային դիրքորոշում՝ օգտագործելու ԵԱՀԿ-ն որպես հարթակ՝ մարդկանց պատասխանատվության ենթարկելու ԵԱՀԿ սկզբունքներին և պարտավորություններին հակասող գործողությունների համար»,- գրել է նախարարը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում