Միացյալ Նահանգները մտահոգություն է հայտնել Իրանի կողմից հրթիռակրի արձակման կապակցությամբ

Միացյալ Նահանգները մտահոգություն է հայտնել Իրանի կողմից հրթիռակրի արձակման կապակցությամբ

Միացյալ Նահանգները մտահոգություն է հայտնել Իրանի կողմից հրթիռակրի արձակման կապակցությամբ, հայտնում է AFP-ն:

«ԱՄՆ-ը նախկինի պես մտահոգված է տիեզերական հրթիռակիրներ (SLV) մշակելու Իրանի ջանքերի հետ կապված՝ հաշվի առնելով այդ ծրագրերով բալիստիկ հրթիռների զարգացումը խթանելու հնարավորությունը»,- հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

«SLV-ներն իրենցից ներկայացնում են տարածման լուրջ խնդիր, քանի որ դրանք ներառում են տեխնոլոգիաներ, որոնք նույնական են եւ փոխարինելի բալիստիկ հրթիռներում օգտագործվող տեխնոլոգիաներով, այդ թվում՝ ավելի մեծ հեռահարության համակարգերով»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում