Լոռիում և Տավուշում հեղեղումների հետևանքով 17 կամուրջ է փլուզվել․Սանոսյան
Լոռիում և Տավուշում հեղեղումների հետևանքով 17 կամուրջ է փլուզվել, որոնցից 5-ը խոշոր կամուրջներ են։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Ընդհանուր առմամբ՝ 17 կամուրջ է փլուզվել։ Դրանց մի մասը փոքր կամուրջներ են՝ համայնքային նշանակության, բայց նաև փլուզվել է 5 խոշոր կամուրջ, և մեզանից մեծ ջանք ու ժամանակ կպահանջվի դրանք վերականգնելու համար։ Այդ կամուրջների փլուզման հետևանքով ստեղծվել է բնակավայրերի հետ կապի լուրջ խնդիր։ Եթե փոքր համայնքների պարագայում լուծումներ գտնվել են և այդ համայնքներում կապի խնդիր չկա, խոշոր կամուրջների փլուզման պարագայում կապի խնդիր ստեղծվել է»,- ասաց Սանոսյանը։
Կարծիքներ