Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Վալենսիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվածների հարազատներին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում ցավակցել է Վալենսիայում տեղի ունեցած մահացու հրդեհի զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր տուժածներին:
«Հայտնում եմ իմ խորին ցավակցությունը հրդեհի հետևանքով զոհվածների հարազատներին և ցանկանում շուտափույթ առողջություն տուժածներին»,- գրել է նա։
Փետրվարի 23-ին Իսպանիայի Վալենսիա քաղաքի բարձրահարկ բազմաբնակարան շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել։
Եվս 19 մարդ անհետ կորած է, 14 հոգի վիրավորվել է։
Հրդեհը բռնկվել է 14-հարկանի շենքում, որն ուներ մոտ 450 բնակիչ, այնուհետև տարածվել է հարևան շենքում։
Հրդեհը բռնկվել է փետրվարի 22-ի երեկոյան, հրշեջներին հաջողվել է կրակը մարել փետրվարի 23-ի վաղ առավոտյան։
Կարծիքներ