Սյունիքի մարզում փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները և ուղևորներին

Սյունիքի մարզում փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները և ուղևորներին

Հունվարի 15-ին, ժամը 11:55-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Շինուհայրի խաչմերուկի մոտակայքում մերկասառույցի և բքի պատճառով կան արգելափակված ավտոմեքենաներ։

Այս մասին հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 30-35 կմ-ն ընկած հատվածում, արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա և 16 ուղևոր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում