Սպանություն Գյումրիում

Սպանություն Գյումրիում

Գյումրիում ապրիլի 20-ի երեկոյան տեղի է ունեցել սպանություն:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ սպանությունը կատարվել է Գյումրու Շիրակացի փողոցի տներից մեկում:

Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գևորգյանը  «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ, հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասի հատկանիշներով (դիտավորյալ սպանություն)։ Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է ամուսինը՝ 1952 թվականին ծնված Վ. Մ-ն։ Հանցագործության գործիքը հայտնաբերվել է:

 Ըստ նախնական տեղեկությունների, կինը եղել է հարևանի տանը: Կնոջ հետևից նույն բնակարան է գնացել ամուսինը: Վերջինս եղել է ոգելից խմիչքի ազդեցության տակ: Հարևանի տանը կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է կնոջ հետ, դանակով հարվածել որովայնի ու կրծքավանդակի հատվածին, պատճառել կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած, որովայնի էպիգաստրալ շրջանի կտրած-ծակած վերքեր:

Արմենուհի Մխոյան

Հետևեք մեզ նաև Տելեգրամում