Իմ Ադամն է. Կադիրովն իր հետ Մարիուպոլ է տարել 14-ամյա որդուն (տեսանյութեր)
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը տասնչորսամյա որդուն՝ Ադամին, իր հետ տարել է ուկրաինական Մարիուպոլ քաղաք, որտեղ մարտեր են ընթանում ռուսական և ուկրաինական զորքերի միջև:
Այս մասին գրում է բրիտանական Daily Mail պարբերականը՝ հղում անելով տեսանյութերի, որոնցում երևում է, որ Կադիրովը ռազմական հագուստ կրող որդու հետ շրջում է Մարիուպոլի հոսպիտալներից մեկով:
Կադրերում երևում է, որ Չեչնիայի ղեկավարը ներկայացնում է դեռահաս որդուն.«Իմ Ադամն է»:
Հիշեցննեք, որ ավելի վաղ իր թելեգրամյան գրառումներից մեկում Կադիրովը հայտարարել էր, որ Մարիուպոլի գրավմանը քիչ ժամանակ է մնացել:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։
Կարծիքներ