Հրդեհ Երեւանի Սուվորովի փողոցի տներից մեկում. Այրվել է տան հյուրասենյակը եւ ննջասենյակը՝ գույքով

Հրդեհ Երեւանի Սուվորովի փողոցի տներից մեկում. Այրվել է տան հյուրասենյակը եւ ննջասենյակը՝ գույքով

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 9-ին, ժամը 05։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սուվորովի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ եւ Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։57-ին, մարվել՝ 06։08-ին։ Այրվել են տան հյուրասենյակը եւ ննջասենյակը՝ գույքով, ջերմահարվել՝ տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 2 քմ)։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում