Արտակարգ դրություն է հայտարարվել ԱՄՆ-ում
ԱՄՆ-ում տարածաշրջանային արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարվել Colonial Pipeline խողովակաշարային ընկերության աշխատանքի դադարեցումից հետո: Այդ մասին հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Արտակարգ դրությունը սահմանել Է ԱՄՆ-ի տրանսպորտի նախարարությունը: Տարածաշրջանային արտակարգ դրության ռեժիմը հայտարարվել Է Նյու Յորքում, Արկանզասում, Տեխասում, Միսիսիպիում եւ հարավային ու արեւելյան մի շարք այլ նահանգներում:
Հաղորդվում Է, որ տեղի Է ունեցել Colonial-ի խողովակաշարերի համակարգի չկանխատեսված անջատում՝ ցանցի հետ կապված խնդրի պատճառով:
Իր հերթին դա ազդել Է բենզինի եւ տարբեր տեսակի վառելանյութերի մատակարարման վրա: Ընդ որում՝ ընկերությունում հայտարարել են, որ մայիսի 7-ին ենթարկվել են կիբեռգրոհի: Ըստ գնահատումների՝ վերջին վթարի վերացման համար կարող Է պահանջվել մի քանի օր:
Կարծիքներ