Ճապոնիայում ձեռնարկում են COVID-19-ի դեմ բոլոր միջոցներն Օլիմպիադան անցկացնելու համար
Ճապոնիայի կառավարությունը ձեռնարկում Է կորոնավիրուսի տարածմանը հակազդելու բոլոր հարկ եղած միջոցներն այս ամռանն Օլիմպիական խաղերի անցկացման հնարավորություն ունենալու համար: Հունվարի 22-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են «Տոկիո-2020»-ի կազմկոմիտեում:
«Վարչապետ (Յոսիհիդե) Սուգան վճռականություն Է հայտնել անցակցնելու Խաղերը: Կառավարությունն անցակցնում Է COVID-19-ի հակազդմանը նվիրված մի շարք համակարգող խորհրդակցություններ եւ ձեռնարկում Է համակողմանի միջոցներ՝ հնարավորություն ունենալու համար անցկացնելու Օլիմպիադան: Մեր բոլոր գործընկերները, ներառյալ Ճապոնիայի կառավարությունը, Տոկիոյի վարչակազմը, Միջազգային օլիմպիական կոմիտեն եւ Միջազգային պարալիմպիական կոմիտեն լիովին կենտրոնացած են այս ամռանը Խաղեն անցկացնելու վրա»,- նշել են կազմակերպությունում:
«Մենք հուսով ենք, որ առօրյա կյանքը կարող Է իր բնականոն ընթացքին վերադառնալ հնարավորինս շուտ, եւ մենք կշարունակենք գործադրել բոլոր ջանքեը, որպեսզի պատրաստվենք անվտանգ Խաղերին»,- հավելել Է «Տոկիո-2020»-ի ներկայացուցիչը: Ավելի վաղ Times թերթը, վկայակոչելով Ճապոնիայի կառավարության մի աղբյուր, հայտնել Է, որ երկրի ղեկավարության ներսում մասնավոր կարգով հանգել են այն եզրակացության, որ Տոկիոյում Խաղերն անհրաժեշտ Է չեղյալ հայտարարել կորոնավիրուսի պատճառով:
Ճապոնիայի կառավարությունում այդ տեղեկատվությունը հերքել են՝ համարելով «իրականությանը չհամապատասխանող»: Տոկիոյում Օլիմպիադան պետք Է տեղի ունենար 2020 թվականի հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 9-ը, բայց համավարակի պատճառով մրցումները մեկ տարով հետաձգվեցին եւ կկայանան 2021 թվականի հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ն ընկած ժամանակամիջոցում: Ըստ որում Խաղերի «Տոկիո-2020» անվանումը պահպանված Է:
Կարծիքներ