Կալիֆոռնիայում հրաձգության հետևանքով վեց մարդ է զոհվել

Կալիֆոռնիայի Տուլար կոմսությունում երկուշաբթի օրը տեղի ունեցած հրաձգության զոհ է դարձել վեց մարդ, այդ թվում՝ վեցամյա երեխա։ Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը ։
Նրա խոսքով՝ հրաձգությունը տեղի է ունեցել Գոշենի տներից մեկում տեղական ժամանակով մոտավորապես 03:30-ին (Մոսկվայի ժամանակով 14:30-ին): Դեպքի վայր ժամանած իրավապահները տանը հայտնաբերել են հինգ մահացած և մեկ վիրավորի, որը ավելի ուշ մահացել է հիվանդանոցում։
Ոստիկանությունը որոնում է դեպքի վայրից փախած երկու կասկածյալների։ Իրավապահների խոսքով՝ տան վրա հարձակումը պատահական չի եղել և կարող է կապված լինել հանցավոր խմբավորումների գործունեության հետ։
Կարծիքներ