«Մի վիրավորեք որևէ մեկին». Ալեն Սիմոնյանը վերահրապարակել է 2018 թ-ին արած կոչը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր առավոտյան, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի տան մոտակայքում «Ալեն 41» սև ժապավեն էին կախել: Ժապավենի լուսանկարները վաղ առավոտյան հայտնվեցին համացանցում:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այս թեմայով իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Իմ տան մոտ նման պաստառ կախելը ձեր հերթական անբարոյականության դրսևորումն է: Ու թող չհամարձակվեն ասել, որ ժամանակին ուրիշների նկատմամբ արվել է և ես դրա հետ կապ եմ ունեցել կամ չեմ դատապարտել: Էտ սուտ հեքիաթները 4-րդ դասարանի երեխաների մոտ կպատմեք»:
Այս գրառումից որոշ ժամանակ անց, Սիմոնյանը նաև վերահրապարակեց 2018 թ-ի իր կոչը, որում կոչ է անում չվիրավորել ոչ ոքի, չմտնել անձնական տարածք և ատելությանն ու անհանդուրժողականությանը տուրք չտալ, քանի որ դա իրենց ձեռագիրը չէ: Մանրամասները՝ տեսանյութում:
Կարծիքներ