ԼՂ-ն լքած հայերի մի մասը ծրագրում է վերադառնալ. Զախարովա

ԼՂ-ն լքած հայերի մի մասը ծրագրում է վերադառնալ. Զախարովա

«Ռուսաստանը տեղեկություններ ունի, որ Ղարաբաղը լքած հայերի մի մասը ծրագրում է վերադառնալ, եթե իրենց անվտանգությունը ապահովվի և համապատասխան պայմաններ ստեղծվեն». հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան․

«Եթե այդպես է, ապա Ադրբեջանի հետ կապ պահպանելով՝ մենք կաջակցենք նաև այդ պրոցեսին»,- ասել է Զախարովան։

Միաժամանակ նա հիշեցրել է, որ Հայաստանի վարչապետը ԵՄ միջնորդությամբ 2022թ. Պրահայում, իսկ այս տարի՝ Բրյուսելում անցկացված գագաթնաժողովների ժամանակ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է ճանաչել. «Իսկ մարդկանց իրավունքների ու անվտանգության ապահովման հարցը հայկական առաջնորդը բանակցությունների օրակարգում ներառելը մոռացել է կամ չի հիշատակել․ դա փաստ է։ Դա ամրագրված չէ ոչ մի փաստաթղթում, ոչ էլ անգամ բանավոր է այդ մասին խոսվել, ու այդ քայլերը արմատապես ազդել են ԼՂ-ում ռուս խաղաղապահների վրա։ Հիմա այդ ամենից հետո ԼՂ-ում տեղակայված խաղաղապահներին առնչվող հարցերը մենք կքննարկենք Բաքվի հետ»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում