ԱՄՆ ռազմածովային ուժերը դեռ մտադիր չեն վերադառնալ Սև ծով

ԱՄՆ ռազմածովային ուժերը դեռ մտադիր չեն վերադառնալ Սև ծով

ԱՄՆ-ը չի պատրաստվում տեսանելի ապագայում իր ռազմանավերը ուղարկել Սև ծով՝ առաջնորդվելով Ռուսաստանի հետ լարվածության հետագա սրացումից խուսափելու ցանկությամբ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ռազմածովային ուժերի շտաբի պետ, ծովակալ Մայքլ Գիլդեյը։

«Այս փուլում ես կարծում եմ, որ մենք դուրս ենք մնալու Սև ծովից: Հիմա էսկալացիայի, պաշտպանության առումով այն բավականին մոտ է առաջնագծին»,- ասել է ամերիկացի զինվորականը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում