Բլինկեն. ԱՄՆ-ը փորձում է կանխել Բաքվից և Երևանից հակամարտության տանող քայլերը

Բլինկեն. ԱՄՆ-ը փորձում է կանխել Բաքվից և Երևանից հակամարտության տանող քայլերը

Միացյալ Նահանգների վարչակազմը բանակցություններ է վարում Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ կանխելու քայլերը, որոնք կհանգեցնեն հակամարտության վերսկսմանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ նրան խնդրել են մեկնաբանել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։

«Ես բազմիցս խոսել եմ Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ. վստահ եմ, որ ոչ ոք չի ձեռնարկում որևէ քայլ, որը կարող է հանգեցնել հակամարտության վերսկսմանը, այլ նաև փորձում է նպաստել և աջակցել երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը»,- պատասխանել է պետքարտուղարը՝ հավելելով, որ ինքը բանակցություններ է վարում նաև արտգործնախարարների հետ։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում