ԱՄՆ դեսպանատունը շարունակում է աջակցությունը. դեսպան Լին Թրեյսիին այցելել է Սյունիք

ԱՄՆ դեսպանատունը շարունակում է աջակցությունը. դեսպան Լին Թրեյսիին այցելել է Սյունիք

Մայիսի 24-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին։ Այս մասին տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:

Դեսպանը նախ շնորհավորել է մարզպետին նշանակման կապակցությամբ։ Ապա Լին ասել, որ հասկանում է՝ հիմա մարտահրավերներով լի շրջան է Սյունիքի համար և դեսպանատունը շարունակում է իր աջակցությունն ԱՄՆ կառավարության տարբեր կառույցների միջոցով։

Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ներդրումներով մարզում իրականացված ծրագրերի, հատկապես ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) միջոցով գյուղական համայնքներում կատարված աշխատանքների համար՝ ցանկություն հայտնելով դրանք շարունակելի տեսնել։ 

Մարզպետը նաեւ կարեւորել է դեսպանի՝ պարբերաբար Սյունիք այցելելը՝  նշելով, որ տեղի բնակիչների համար դա որոշակի ցուցիչ է։ 

Բարձրաստիճան դիվանագետն ու մարզի ղեկավարը մի շարք հարցեր են քննարկել՝ ուղղված մարզի սոցիալ-տնտեսական,  ճանապարհաշինական, գյուղատնտեսական, տնտեսության դիվերսիֆիկացման, կրթական, երիտասարդական հարցերին ու առհասարակ՝ Սյունիքի զարգացման ուղղություններին։

Դեսպանը կարեւորել է հատկապես Սյունիքում զբոսաշրջության զարգացումը՝ նշելով, որ այս առումով մարզը մեծ ներուժ ունի, ու դա պետք է ներկայացնել մարդկանց։

Կողմերի միջեւ հետագա համագործակցության եւ փոխգործակցությունը շարունակելու պայմանավորվածություն է ձեռքբերվել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում