Թեստավորվել են մոտ 6 000 ուսուցիչ

Թեստավորվել են մոտ 6 000 ուսուցիչ

Հայաստանում դպրոցների վերաբացմանն ընդառաջ 30 հազար ուսուցչից մոտ 6 000-ը թեստավորվել են: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Սեպտեմեբերի 10-ի դրությամբ թեստավորվել են մոտ 6 000 ուսուցիչ: Վարակվածների թիվը չի գերազանցել 1 տոկոսը: Կարծում եմ, սա շատ լավ արդյունք է: Սա խոսում է երկու բանի մասին. մեր ուսուցիչները շատ գիտակից են, պահպանում են կանոնները, հետևում են իրենց, ինչպես նաև հանրության առողջությանը: Երկրորդն այն է, որ սոցիալական նման պատասխանատվության արդյունքում մենք ստիպված լրացուցիչ դժվարություններ չենք ունենում»,- ասաց Հարությունյանը:

Նա հույս հայտնեց, որ այս իրավիճակը շարունակական կլինի:

Առաջին փուլի անցնելուց հետո ԿԳՄՍ նախարարությունը նախատեսում է ժամանակ առ ժամանակ պատահական ստուգումներ իրականացնել՝ շղթան կոտրելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում