Ուորեն Բաֆետի կարողությունը գերազանցել Է 100 միլիարդ դոլարը

Ուորեն Բաֆետի կարողությունը գերազանցել Է 100 միլիարդ դոլարը

 

Ուորեն Բաֆետի կապիտալը հասել Է 100,3 միլիարդ դոլարի նրան պատկանող Berkshire Hathaway հոլդինգային ընկերության բաժնետոմսերի կտրուկ աճի շնորհիվ, հետեւում Է Forbes հանդեսի վարկանիշի՝ մարտի 11-ին հրապարակված տվյալներից, որը նորացվում Է իրական ժամանակի ռեժիմով:

Այսպիսով, Բաֆետը մտել Է այն միլիարդատերրի հնգյակ, որոնց կարողությունը գերազանցում Է 100 միլիարդ դոլարը: Վարկանիշի առաջին հորիզոնականն զբաղեցնում Է Միացյալ Նահանգների Amazon կորպորացիայի ղեկավար Ջեֆ Բեզոսը՝ 179,6 միլիարդ դոլարով: Նրան շուրջ 14 միլիարդ դոլար Է զիջում ամերիկացի ձեռնարկիչ Իլոն Մասքը՝ Tesla ընկերության սեփականատերը: Նանցից անմիջապես հետո գալիս են LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների խմբի նախագահ Բեռնար Առնոն եւ Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյտսը: Նրանց կարողությունները գնահատվում են համապատասխանբար 160,2 միլիարդ դոլար եւ 125,6 միլիարդ դոլար:

Անցյալ տարգա օգոստոսին լրացել Է Բաֆետի 90 տարին: Վերջին տասնամյակների ընթացքում նա մտնում Էր աշխարհի ամենահարուստ մարդկանց եռյակը, բայց 2019 թվականին իջել Է վարկանիշի չորրորդ հորիզոնական՝ 67,5 միլիարդ դոլար կարողությամբ: 2006 – 2019 թվականներին Բաֆետը տարբեր հիմնադրամների հաշվիներին Է փոխանցել ավելի քան 34,5 միլիարդ դոլար: 2010 թվականի հունիսին Գեյթսի հետ նա նախաձեռնել Է «Նվիրատվության երդում» բարեգործական արաշավը, որի շրջանակում նրանք միլիարդատերերին կոչ են արել կարողության կեսից ավելին նվիրաբերելու բարեգոծրական նպատակների:

1965 թվականին Բաֆետը ձեռք Է բերել սնանկացման եզրին գտնվող Berkshire Hathaway տեքստիլ ձեռնարկության հսկիչ փաթեթը եւ այն վերածել հոլդինգի, որը կառավարում Է տարբեր ոլորտներում աշխատող ընկերությունների ակտիվները: 2020 թվականի դրությամբ դրանք ավելի քան 60-ն են: Դրանց թվում են ԱՄՆ-ի առաջատար բանկեր, տեխնիկա արտադրողներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում