«Միշտ կանացի ու հմայիչ». Մարջան Ավետիսյանն՝ առանց շպարի
Դերասանուհի Մարջան Ավետիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում բնական կերպարում է։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին արձակել է մազերը։ Նա շպարված չէ ու ցույց է տվել բնական գեղեցկությունը։ Նա լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետետեւորդները հաճոյախոսություններ են գրել. «Միշտ կանացի ու հմայիչ եւ տաղանդավոր դերասանուհի»։
Ավելի վաղ Մարջան Ավետիսյանն ընտանեկան լուսանկար էր հրապարակել։ Ամուսինները սուրճ էին խմում։ Մարջան Ավետիսյանը հրապարակումը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները շտապել էին գեղեցիկ ու հիացական խոսքեր հղել նրանց․ «Էնքան պոզիտիվ ,բարի ,ներդաշնակ զույգ եք», «Չկա էլ ձեր նման զույգ», «Դուք ուրիշ եք», «Դուք մեկդ մյուսին լրացնողն եք», «Ինչքան սերր կա այս նկարում», «Միշտ հաճելի է Ձեզ դիտելը»։
Կարծիքներ