Ղազախստանում շուրջ 3200 կայք են արգելափակել
2019 թվականին Ղազախստանում մոտավորապես 3,2 հազար կայք ճանաչել են անօրինական և արգելափակել հանրապետությունում արմատական հոսանքների դեմ պայքարի շրջանակներում: Այդ մասին հունիսի 29-ին հայտնել է հանրապետության տեղեկատվության եւ հասարակական զարգացման նախարար Աիդա Բալաևան:
«2019 թվականին վերլուծման են ենթարկել ավելի քան 5300 ինտերնետ-ռեսուրսներ, որոնցից 3200-ը ճանաչվել են անօրինական: Դրանք բոլորը ժամանակին արգելափակվել են»,-ասել է Բալաևան բնակչության առջև հաշվետու հանդիպման ընթացքում:
Նա նշել է, որ «այդ բնագավառում ամենակարևորն արմատական շարժումների նկատմամբ բնակչության իմունիտետի ստեղծումն է և երկրում միջկրոնական հակամարտությունները կանխելը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ